ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Իշխան Սաղաթելյանը խոստանում է՝ Նոր Տարին առանց Փաշինյանի կլինի

Իշխան Սաղաթելյանը խոստանում է՝ Նոր Տարին առանց Փաշինյանի կլինի
16.12.2020 | 18:20

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահ է՝ քանի դեռ ազգադավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գտնվում է վարչապետի պաշտոնում, մեր ժողովրդի ու պետականության մեջքն ուղղել չի լինի: Դեկտեմբերի 15-ի հանրահավաք-ցույցի ժամանակ ընդգծեց, որ մի կողմ դնելով անձնական ողբերգությունն ու պարտությունը՝ մարդիկ դուրս են եկել պայքարի:
Սաղաթելյանն այլ ելք չի տեսնում, քանի ի մի բերել ու համախմբել հայ ժողովրդի ամբողջ ներուժը՝ լուծելու համար հայրենիքի առաջ ծառացած խնդիրները:


«Հայ զինվորը, հայ սպան այս պատերազմում չեն պարտվել: Պարտվողը միայն Նիկոլ Փաշինյանն է: Շարժման անունից ձեզ խոստանում եմ՝ Նիկոլ Փաշինյանին մնացել են հաշված օրեր, ու եթե նա ինքնակամ արագ չհեռանա, մենք պաշտոնը կհեռացնենք իրենից: Առաջիկա օրերին վերջնականապես հասունացնելու ենք Նիկոլի հեռացումը: Նոր տարին՝ առանց Նիկոլի»,- ամփոփեց ՀՅԴ-ականը:

Դիտվել է՝ 1477

Մեկնաբանություններ